Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը «արատավոր երկրների» շարքում է

Հայաստանը «արատավոր երկրների» շարքում է
27.06.2013 | 12:27

Ընդունված է մտածել, թե որքան երկրի տնտեսական վիճակը վատ է, այնքան այդ երկրի բնակիչներն ավելի անառողջ կյանք են վարում: Սակայն ամերիկյան հայտնի Bloomberg գործակալության վերջին հետազոտություններն այլ բան են ասում: Ուսումնասիրվել է աշխարհի 57 երկրների քաղաքացիների հակվածությունը արատավոր կենսակերպին: Վարկանիշային ցուցակի համար վերցվել են չորս փոփոխականներ. ալկոհոլի միջին քանակը, որը օգտագործում է երկրի յուրաքանչյուր բնակիչ, ծխախոտի սպառման քանակը, թմրանյութերի օգտագործումը` 15-64 տարեկան բնակիչների կողմից և մոլախաղերից ընդհանուր կորուստները` ՀՆԱ-ի տոկոսներով: Ընդ որում, թմրամիջոցների մեջ ներառվել են նաև օպիատները, որոնց մի մասը վաճառվում է դեղատոմսով: Ըստ հետազոտության տվյալների` ուսումնասիրված երկրների մեջ «ամենաարատավոր երկիր» է ճանաչվել Չեխիան, որը բավականին բարեկեցիկ երկիր է, «ամենաանմեղ երկիր»` Զամբիան: Հայաստանը, որին չես համարի բարեկեցիկ երկիր, ավելին, առկա բազմաթիվ խնդիրների ֆոնին այն դիտվում է որպես աղքատ երկիր` չկայացած տնտեսությամբ, «պատվավոր» չորրորդ հոիզոնականում է:
Հայաստանցին տարեկան օգտագործում է 13.66 լիտր ալկոհոլային խմիչք, ծխում է 1820 սիգարետ, մոլախաղերում ծախսում է ՀՆԱ-ի 1.65 տոկոսը: Սա առաջին տասնյակի երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանում կանեփ ծխում է բնակչության 3.5 տոկոսը. օպիատներ է օգտագործում 0.30 տոկոսը, ամֆետամիններ և էքստազի` 0,05 տոկոսը (թմրանյութեր են, գործածվում են խմելու և երակային ներարկումների ձևով), կոկաին` 0, 10 տոկոսը:
Ալկոհոլի օգտագործմամբ ամենաբարձր ցուցանիշը Բելառուսինն է: Բատկայի երկրում մարդը տարեկան խմում է 18,85 լիտր ալկոհոլային խմիչք: Ծխախոտի օգտագործման միավորով առաջին տեղում Բուլղարիան է, ամֆետամիների քանակով` Ավստրալիան (2.70%), կանեփ ծխողների`Չեխիան (15.2 %), կոկաինի օգտագործմամբ` Իսպանիան`(2.60 %), էքստազիի` Ավստրալիան (4.20 %), օպիատների գործածմամբ` Ռուսաստանը`(1.64%): Հայաստանում կանեփ է ծխում բնակչության 3.5 տոկոսը: Կարծում եմ, սա փոքր թիվ չէ մեր փոքրաքանակ բնակչության համար:
Ի դեպ, Bloomberg-ի անցյալ տարվա նույն հետազոտության տվյալներով, «ամենաարատավոր երկրների» շարքում առաջին քառյակը չի փոխվել: Հայաստանը վերջին մեկ տարում պահպանել է իր չորրորդ հորիզոնականը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ